ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնին հանձնարարվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել Վաշինգտոն։ Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամլո խոսնակ Սարա Սանդերսը։
«Նախագահ Թրամփը հրահանգել է Ջոն Բոլտոնին Պուտինին աշնանը հրավիրել Վաշինգտոն», — ասել է Սանդերսը։
Նշենք, որ հուլիսի 16-ին Հելսինկիում կայացել է Թրամփ-Պուտին հանդիպումը, որի շրջանակներում կողմերը շուրջ երկու ժամ քննարկել են միջազգային և երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։
Մանրամասները՝ https://regnum.ru/news/polit/2451336.html