6 սենատորներ օրինագիծ են ներկայացրել ԱՄՆ Սենատ, որով կոչ է անում մի շարք միջազգային ֆինանսական կազմակերպություններին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ և դադարեցնել Թուրքիային վարկերի տրամադրումը այնքան ժամանակ, «մինչև Թուրքիայի կառավարությունը կդադարեցնի ԱՄՆ քաղաքացու անհիմն կալանավորումը», ասված է Սենատի հանձնաժողովի հայտարարության մեջ:

Օրինագիծն առաջ քաշվեց այն բանից հետո, երբ Թուրքիայի դատարանը որոշում կայացրեց ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնին պահել բանտում ահաբեկչության և լրտեսության մեղադրանքով: Այս գործի պատճառով ՆԱՏՕ-ի հարաբերությունները Վաշինգտոնի հետ անգամ սրվեցին:

Օրինագիծով հրահանգվում է Համաշխարհային բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ԱՄՆ գործադիր տնօրենին դադարեցնել Թուրքիային հետագայում վարկեր տրամադրել, բացառությամբ հումանիտար նպատակներով նախատեսված վարկերից:

Այս արգելանքները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև Թուրքիան դադարեցնի ԱՄՆ քաղաքացու ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը:

Հիշեցնենք, որ Ավետարանչական եկեղեցու քահանա Էնդրյու Բրանսոնին Թուրքիայում մեղադրում են 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձի հետ կապ ունենալու, հեղաշրջման փորձի ղեկավար համարվող իսլամական քարոզիչ Ֆեթհուլլա Գյուլենի հետ կապ ունենալու համար: Նրան սպառնում է մինչև անգամ ցման ազատազրկում:

Աղբյուրը՝ reuters.com