ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ — Սուրուչում ահակբեկչության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել։ Միջոցառման ներկաները՝ ահաբեկչության զոհերի մտերիմները, ահակեբչության ժամանակ վիրավորվածները, քաղաքական կուսակցութույներն ու հասարակական կազմակերպություների անդամները հարգանքի տուրք են մատուցել զոհերի հիշատակին, տեղեկացնում է «mezopotamya» լրատվական գործակալությունը ։

Նշենք, որ Քոբանիին օգնություն տրամադրելու նպատակով Ստամբուլից Սուրուչ մեկնած Սոցիալիստերի երիտասարդական ընկերակցության դաշնության շուրջ 150 անդամից բաղկացած խումբը Թուրքիայի Շանլըուրֆա (Ուրֆա) շրջանի Սուրուչ գավառում 2015թ․ հուլիսի 20-ին ելույթ է ունեցել, երբ գործի է դրվել պայթուցիկը: Պայթյունը որոտացել է անմիջապես մարդկանց շարքերում: Կատարվածի հետևանքով զոհվել է 33 մարդ, վիրավորվել` 102-ը: Ահաբեկչության պատասխանատու է հայտարարվել «Իսլամական պետությունը»: