Ստանիսլավ Տարասովը ծավալուն հոդվածով անդրադարձել է Ուկրաինայի և Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտմանը և դրա հետևանքներին՝ Նշելով, որ ՆԱՏՕ-ի ճանապարհին երկուսին էլ մեծ խնդիրներ են սպասվում։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս դիվանագետների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «անպատասխանատու քաղաքականության» հետևանքների մասին, ինչպիսին Ուկրաինայի և Վրաստանի դեպի ՆԱՏՕ ձգտումն է։ Բայց նրա խոսքով՝ «նման ագրեսիվ քայլերին, որոնք ուղիղ վտանգ են սպառնում Ռուսաստանին, կարձագանքենք համապատասխան» և «մեր գործընկերները, ովքեր խաղում են լարվածության վրա, ձգտում են, ասենք օրինակ, Ուկրաինային և Վրաստանին ներառել ռազմական դաշինքի մեջ, լավ կլիներ մտածեին հնարավոր հետևանքների մասին նմանատիպ անպատասխանատու քաղաքականության պատճառով»։

Չէ՞ որ Թիֆլիսի և Կիևի նման քաղաքականությունն ակնհայտ է։ Այսօրվա իրավիճակից խուսափելու համար ժամանակին Մոսկվան և՛ Կիևին, և՛ Թիֆլիսին առաջարկել է դաշնային դառնալու գաղափարը, որը որոշակի փուլում կարող էր պահպանել իրենց տարածքային ամբողջականությունը։

Քաջ հայտնի է նաև այն, թե ինչպես է ժամանակակից Ուկրաինան հասել իր ներկա սահմաններին։ Այն ժամանակ Ռուսական կայսրությունը նահանգներից էր բաղկացած։ Միայն խորհրդային տարիներին սկսեցին կազմավորվել պետություններ։ Խարկովը, Դնեպրոպետրովսկը և ողջ հարավը մինչև Օդեսա մտնում էին Ուկրաինայի Խորհրդային Հանրապետության կազմի մեջ։ Այսօր Ուկրաինան մտովի բաժանված է «արևմուտքի», որը ձգտում է դեպի Եվրամիություն (այն երկար տարիներ ապրել է Լեհաստանի և Ավստրո-Հունգարիայի կազմի մեջ), և արևելքի, որը ձգտում է դեպի Ռուսաստանը (չէ՞ որ դրանք գրեթե ռուսական հողեր են, որոնց Ուկրաինային փոխանցելուց մեկ դար էլ չի անցել)։

Արդյունքում, ինչպես գրում է ամերիկյան The National Interest պարբերականը, ներկա տեսքով Վրաստանը և Ուկրաինան հանդիսանում են «անկայուն պետություններ», իսկ նրանց միացումը ՆԱՏՕ-ին «ԱՄՆ շահերին մեծ վնաս կհասցնի՝ ստեղծելով անկանխատեսելի վտանգներ»։

Սա մերկապարանոց հայտարարություն չէ, քանի որ ԽՍՀՄ փլուզումից հետո ամերիկացիները և իրենց արևմտյան գործընկերները փայլուն հնարավորություն ստացան ուսումնասիրելու և հասկանալու, որ տեղական ազգայնականության վրա իրենց շեշտադրումը մեթոդաբանորեն սխալ է, ուստի հարկավոր է այդ պետությունների վրա այլ կերպ ազդել։

Վրացի փորձագետները գտնում են, որ Թիֆլիսին անսպասելի խնդիրներ են սպասվում ՆԱՏՕ-ի ճանապարհին՝ կապված Ուկրաինայի իրավիճակի շուրջ։ Քանի որ Վրաստանի նման մուտքը ՆԱՏՕ կարող է խոչընդոտվել նաև Հունգարիայի կողմից, որը վերջերս Ուկրաինայում ընդունված «Կրթության մասին» օրենքին ընդդիմացավ՝ ազգային փոքրամասնությունների լեզվի ուսուցանմնա կրճատման կապակցությամբ։ Այսինքն, մեկ այլ երկիր է ջրի երես դուրս գալիս, որը թշնամանում է Վրաստանի հետ։

Սա ակնհայտ է դարձնում այն պնդումը, որ Կիև-Թբիլիսի շղթան «թույլ թիրախ» է։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ Մոսկվայի համար անընդունելի է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի անդամակցությունը։

Խնդիրն այլ է․ այստեղ ի հայտ է գալիս նաև Բաքվի գործոնը, քանի որ ինչպես Վրաստանը, այնպես և Բաքուն, հանդիսանում են միակ «Պանամական ջրանցքը» ադրբեջանական էներգետիկ ռեսուրսները Ռուսաստանից շրջանցելով համաշխարհային շուկաներ տարանցելու համար։ Ադրբեջանի գլխավոր եկամուտները կախված են այդ հաղորդակցության օղակներից։ Բայց հարցն այն է, թե այդ «Պանամական ջրանցքի» վերահսկողությունն ում ձեռքը կանցնի՝ Արևմուտքի, թե Թիֆլիսի։ Թիֆլիսի ձեռքն ընկնելու պարագայում՝ իշխանության գլուխ կգան այնպիսի քաղաքական ուժեր, որոնք կարող են Վրաստանին հանել դաշինքի «հովանոցի» տակից։ Արդյունքում՝ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի կարող գոհացուցիչ լինել նաև Ադրբեջանի համար։ Ուստի, Ռուսաստանը Հարավային Կովկասում լուրջ գործեր ունի անելու, այս բոլոր վտանգները չեզոքացնելու համար»։

Աղբյուրը՝ https://regnum.ru/news/polit/2451884.html