ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ- Գայլատվա լճի ջրային ավազանը վտանգված է։ Լիճը անտեսված է, որևէ ձև չի պաշտպանվում լճի տարածքը։ Լճի աղտոտված ջրերը վնասակար են գյուղերի բնակիչների համար,- հայտնում է «dogubayazit» թերթը։

Այս ամենի դեմ պայքարողները նշում են, որ լճի տարածքում շրջելուց հետո պատկան մարմինները կհասկանան թե ինչ չափերի է հասնում ջրի աղտոտվածությունը։