Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հայտարարե է, որ Միացյալ Նահանգները պետք է իմանան, որ Իրանի հետ խաղաղությունը կլինի բոլոր խաղաղություններից լավագույնը, մինչդեռ Իրանի հետ պատերազմը բոլոր պատերազմներից վատագույնն է դառնալու։

Ռոհանին այդ հայտարարությունն արել է Իրանի աշխարհի տարբեր երկրների դեսպանների հետ հանդիպման ընթացքում։
Վերջինս հիշեցրել է Ամերիկային տարածաշրջանում Իրանի դերի մասին։

«Իրանի ռազմավարական քաղաքականությունը ձգվում է Հնդկաստանից արևելք, Միջերկարականից դեպի արևմուտք և Կովկասից մինչև հյուսիս։ Մենք արմատախիլ արեցինք ԴԱԵՇ-ին և փրկեցինք տարածաշրջանի մարդկանց ու հպարտ ենք դրա համար»,- ասել է Ռոհանին։
Իրանի պաշտոնյաների խոսքով՝ Ամերիկյան պատժամիջոցները հավասար են Իրանի դեմ «տնտեսական պատերազմի»։

Ռոհանին զգուշացրել է, որ Իրանի դեմ սպառնալիքները կարող են հակառակ ազդեցությունն ունենալ։

«Սպառնալիքները մեզ միավորում են, մենք, անպայման, կհաղթենք Ամերիկային»,- ասել է նա՝ հավելելով,- Դա իհարկե, մեզ համար որոշակի գին կարժենա, բայց օգուտն ավելի մեծ կլինի»։

Այնուհետև Ռոհանին ընդգծել է․ «Պետք է իմանաք, որ իրանական ազգը պատիվ ունի և երբեք որևէ մեկի ստրուկը չի դառնա»։
Իրանի նախագահի խոսքով՝ մեկուսացված Ամերիկան երբեք չպետք է կարողանա վերականգնվել։

Նշենք, որ ավելի վաղ Եվրոպա կատարած այցի ընթացքում Ռոհանին հայտնել էր, որ եթե Իրանը չկարողանա վաճառել իր նավթը, ապա տարածաշրջանի այլ երկրներ ևս չեն կարողանա, քանի որ Իրանը կարգելափակի Հորմուզի նեղուցի ջրերը, որոնցով բազմաթիվ միջազգային նավթային բեռնատարներ են անցնում։