Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երոսաղեմում ընդունել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին և Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին։ Վերջիններս քննարկել են հարավային Սիրիայում տիրող իրավիճակը։

«Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքի օրակարգը տարբեր ասպեկտներով՝ կենտրոնանալով Սիրիայի և դրա շուրջ տիրող իրադրության վրա»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Մասնավորապես Լավրովն առաջարկել է Սիրիայում իրանամետ ուժերին պահել Իսրայելի հետ սահմանից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա՝ Վաշինգտոնի և Թել Ավիվի հետ Իսրայելի անվտանգության երաշխավորմանն ուղղված համաձայնության շրջանակում:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Երուսաղեմի այցը Ռուսաստանի և Իսրայելի առաջնորդների հուլիսի 11-ի Մոսկվայում կայացած հանդիպման շարունակությունն էր։

Հադիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև պաղեստինա-իսրայելյան հարաբերությունների հարաբերություններին։