Daily Sabah-ը ծավալուն հոդված է հրապարակել թուրք-իրանական և թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին՝ շեշտելով, որ Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների արդյունքում, Թուրքիան հայտնվել է այս երկու պետությունների մեջտեղում։

«Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանի դեմ սկսել են հերթական պատերազմը և ցանակնում են յուրաքանչյուր երկիր իր ներդրումն ունենա Թեհրանի դեմ պայքարում։ Ներկա պահին ԱՄՆ մտադիր է ամբողջապես արգելափակել իրանական նավթի արտահանումը՝ երկիրը սնանկացնելու համար։ Միաժամանակ Վաշինգտոնը մտադիր է Սաուդյան Արաբիայից նավթի մատակարարումների հաշվին հավասարակշռել համաշխարհային մատակարարումները։

Այս առիթով Միացյալ Նահանգները Անկարա էր ուղարկել պաշտոնական պատվիրակություն, որը պետք է Թուրքիային ներկայացներ հստակ նախապայմաններ․ կա՛մ Անկարան կրճատում է առևտրաշրջանառության ծավալները Թեհրանի հետ, կա՛մ էլ ստիպված կլինի բախվել հետևանքների հետ։

Սակայն Վաշինգտոնն արդեն շատ հեռուն է գնացել՝ հայտարարելով, որ թուրքական ընկերությունները, որոնք բիզնես համագործակցության մեջ են Իրանի հետ, չեն կարողանա գործարարությամբ զբաղվել ԱՄՆ-ում։
Թուրքիայի Առևտրային պալատի և առևտրային բորսայի նախագահ Մուստաֆա Րիֆիտը հաստատել է, որ Վաշինգտոնը բարձրաձայնել է իր պահանջների մասին։ Ներկա պահին ամերիկյան պաշտոնատար անձանց հետ բանակցությունները շարունակվում են, բայց Առևտրային պալատը կտրականապես դեմ է Իրանի հետ առևտրի սահամանփակումներին։

Այս ամենը սկսվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը Իսրայելի սկսեցին պնդել, որ Իրանը շարունակում է միջուկային ծրագիրը։ Արդյուքնում՝ Միացյալ Նահանգները դուրս եկան միջուկային գործարքից, որը ստորագրվել էր 2015-ին Իրանի և մի շարք տերությունների միջև։

Չնայած Իրանի հետ ունեցած խնդիրներին՝ նախկինում Թուրքիան պարբերաբար հանդես է եկել Իրանի և արևմուտքի միջև որպես միջնորդ։ Անգամ օգնել է Իրանին, երբ վերջինս ծանր պայմաններում էր հայտնվել ՄԱԿ-ի պատժամիջոցների ուժի մեջ մտնելուց հետո, որոնք ուղղված էին Իրանի միջուկային ծրագրի դեմ։ Այդ ժամանակ Թուրքիան թույլ տվեց Իրանին օգտվել ֆինանսական միջոցներից սնանկացումից խուսափելու համար։

Արդյունքում՝ Վաշինգտոնն իր հակաիրանական պատժամիջոցները գործի դրեց, ի հավելումն ՄԱԿ-ի պատժամիջոցների, բայց Թուրքիան հրաժարվեց հետևել ամերիկյան պատժամիջոցներին, ինչի համար ստիպված էր փոխհատուցել։ Ավելի ուշ ԱՄՆ-ում ձերբակալվեց Թուրքիայի պետական խոշորագույն բանկերից մեկի ղեկավարը՝ Իրանի դեմ առևտրային պատժամիջոցները շրջանցելու դավադրության մեղադրանքով։

Թուրքիայի անձնվիրությունը չգնահատվեց Թեհրանի կողմից։ Հենց որ Իրանի ղեկավարությունը Արևմուտքի հետ համաձայնագիր ստորագրեց միջուկային ծրագրի շուրջ, վերջինս միանգամից գլուխ թեքեց Անկարայից՝ վնասելով թուրքական շահերին։ Թուրքական ընկերությունները Իրանում չկարողացան շահավետ կապեր հաստատել։

Այս ամենից զատ Թուրքիային ասում են, որ պետք է Սաուդյան Արաբիայից նավթ գնի, այն դեպքում, որ Թուրքիան նավթամուղով կարող է ստանալ նավթը հենց Իրանից ավելի ցածր գներով։ Բացի այդ, ո՞վ կարող է երաշխավորել, որ Անկարային կապահովվի կայուն նավթային հոսք Սաուդյան Արաբայից խելամիտ գներով, այն պարագայում, որ այդ երկիրը ժամանակ առ ժամանակ թշնամական քաղաքականություն է վարում Թուրքիայի հանդեպ։

Ներկա պահին Թուրքիան հայտնվել է ԱՄՆ-ի և Իրանի մեջտեղում»։

Աղբյուրը՝ https://regnum.ru/news/polit/2453425.html