Սիրիայի հարավի Էս Սուվեյդայի նահանգում հուլիսի 25-ին առնվազն 32 մարդ է զոհվել, տասնյակները վիրավորվել մի շարք ահաբեկչական գործողությունների հետեւանքով:

Ահաբեկչական գործողությունները կազմակերպել է «Իսլամական պետություն» խմբավորումը երկրի կառավարության վերահսկողության տակ գտնվող շրջաններում:

Ավելի վաղ SANA լրատվական գործակալությունը հայտնել Է, որ հուլիսի 25-ին հուժկու պայթյուն է որոտացել Սիրիայի հարավ — արեւմուտքի Էս Սուվեյդա քաղաքում: Գործակալության տվյալներով՝ մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել Է շուկայի շրջանում։