Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտ (Դիարբեքիր) նահանգի Խուլբ շրջանում փողոց դուրս գալու արգելք է սահմանվել․թուրքական ԶՈւ-ն այստեղ պատրաստվում է քուրդ զինյալների դեմ հատուկ գործողության:

Նշվում է, որ թուրքական օդուժն այս տարածքում պատրաստվում է ոչնչացնել «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման գրոհայինների մի շարք ռազմավարական դիրքեր, ինչպես նաև թաքստոցներ և զինանոցներ։

Նշենք, որ թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը: