Հրշեջները դեռ փորձում են մարել Հունաստանի մայրաքաղաք Աթենքի մոտակայքում բռնկված անտառային հրդեհները։ Հրդեհների հետևանքով առնվազն 49 մարդ է զոհվել, վիրավորվել՝ ավելի քան 140-ը:

Հունաստանում բռնկված հրդեհների վերաբերյալ Հունաստանի սոցիալիստական կուսակցությունների դաշինքը՝ ANTARSYA-ի տարածած հայտարարությա մեջ նշվում է, որ Հունաստաը չի կարողանում իր ժողովրդին պաշտպանել հրդեհներից։

ANTARSYA-ի տարածած հայտարարության մեջ հատուկ ուշադրություն է դարձվում այն հանգամանքին, որ երկրում ծախսերն ավելի շատ ուղղված է սպառազինությանը, քան սոցիալական ծառայություններին։

«Ռազմական ծախսերի և արտաքին պարտքի վճարումների պատճառով սոցիալական ծառայություններին շատ քիչ գումար է հատկացվում։ Երկրում փակվել է Անտառտնտեսության տեսչությունը, կրճատվել են հակահրդեհային ծառայության ծախսերը, չեն օգտագործվում անհրաժեշտ սարքավորումներ։ Այն ամենի պատճառով հնարավոր չեղավ ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ»,- նշված է հայտարարության մեջ։