ԿԱՐԻՆ- Դերսումում արգելվել է «Մնձուրի մշակույթի և բնաության» փառատոնի անցկացումը։ Անցյալ տարի փառատոնը նույնպես արգելվել էր՝ երկրում հայտարարված արտակարգ դրության պատճառով։

Դերսիմի նահանգապետարանը արգելել է Դերսիմում «Մնձուրի մշակույթի և բնության» փասռատոնի անցկացումը, որը պետք է տեղի ունենար հուլիսի 26-29-ը։ Նահանգապետարանի հայտարարության մեջ նշվում է, որ փառատոնի անցակցման համար բավարար փաստաթղթեր չեն ներկայացվել։

Փառատոնի կազմկոմիտեի նախագահ Ալի Հայդար Բենը, արձագանքելով նահանգապետարանի այս արգելքին, նշել է, որ հարցի վերաբերյալ հայտարարություն կտարածի։

«Անգամ եթե արգելեն, միևնույն է, մենք կայցելենք մեր սրբավայրերը և կյանքի կկոչենք փառատոնի իրական նպատակը»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ անցյալ տարի էլ հայտարարված արտակարգ դրության պատճառով Դերսիմում արգելվեց «Մնձուրի մշակույթի և բնության» փառաատոնի անցկացումը։