Հայաստանի վարչապետը կարծում է, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունն ավելացնում է պատերազմի հավանականությունը։ Նա համոզված է նաև, որ Ռուսաստանը պատերազմը թույլ չտալու համար բոլոր լծակներն ունի։ Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ իրավիճակը տարածաշրջանում շատ լարված է ու հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը՝ Արցախում պատերազմի հավանականությունը շատ մեծ է։ «Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմին։ Ես ու բոլորը Հայաստանում համոզված ենք, որ Ռուսաստանն ունի բոլոր միջոցները մեր տարածաշրջանում էսկալացիայի նոր շրջադարձ թույլ չտալու ու Ադրբեջանին Հայաստանի ու Արցախի վրա հարձակվելուց զսպելու համար», – ընդգծել է Փաշինյանը։

«Ես ոչ մի կերպ չեմ կարող հավատալ, որ մեր ռազմավարական գործընկերը, մեր դարավոր եղբայրն ու բարեկամը թույլ կտա տա, որ պատերազմ լինի։ Չեմ կարող հավատալ դրան», – նշեց նա։