ՀԱՑ ՈՒ ԹԱՆ
Վավերագրական ֆիլմի նախագիծ:
Նախաձեռնությունը՝
Սոֆյա Հակոբյան, Վահրամ Ակիմյան, Գագիկ Ղազարէ
Սասուն,
Մեծ Հայքի Աղձնիք նահանգի տասներորդ գավառը, ներկայումս Թուրքիայի Բաթման նահանգի Սասոն շրջանը: Հայկական պետականության անկումից հետո, իր բնական դիրքի շնորհիվ, Սասունը միշտ պահպանել է իր կիսանկախ կարգավիճակը, դառնալով հայ ժողովրդի ազատագրական պայքարի ոգեշնչման հիմնական կենտրոններից մեկը։ Հայ ժողովրդական «Սասնա Ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի բնօրրանը:

Առավել հայտնի են 1894, 1904 և 1915 թվականների Սասունի ինքնապաշտպանությունները: Սակայն, բռնի ձուլման և էթնիկ զտումների դեմ Սասունի հայերի դիմադրությունը չի ավարտվել 1915-ով:

Հայոց Ցեղասպանությունից հետո, որքա՞ն հայ մնաց Սասունում: Ովքե՞ր են ապրում Մարաթուկ լեռան փեշերին: 3-4 սերունդ անց, Սասունի արաբախոս եվ քրդախոս, ծպտյալ կամ իսլամացած հայերը: