«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ստեղծած «խալիֆաթն» այլևս գոյություն չունի, նման հայտարարություն է արել Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը:

Փենսը նաև շեշտել է, որ չնայած դրան՝ պայքարն ահաբեկչության դեմ շարունակվելու է։

«Ես հպարտությամբ կարող եմ նշել, որ ԻՊ-ը փախչում է, և նրանց խալիֆաթն ընկել է։ Ես նաև խոստանում եմ, որ մենք չենք հանգստանա, քանի դեռ ԻՊ-ն ամբողջությամբ չի ջնջվել երկրի երեսից», — ասել է ԱՄՆ փոխնախագահը։

Նշենք, որ ԻՊ-ը կարողացավ զգալի տարածքներ գրավել Սիրիայում և Իրաքում՝ այդ հողերում իսլամական «խալիֆաթ» հայտարարելով։