Հուաստանի մայրաքաղաք Աթենքի մոտակայքում բռնկված հրդեհների հետևանքով մահացածների թիվը հասել է 82-ի։ Վիրավորների թիվը հասնում է 190-ի, կան բազմաթիվ անհետ կորածներ։ Հրդեհի սկսման հնարավոր պատճառներից մեկը տաք եղանակ է։ Կրակն արագ տարածվել է քամու պատճառով և գրեթե ամբողջությամբ ոչնչացրել Մատի զբոսաշրջային քաղաքը, որտեղ գրանցվել են ամենաշատ զոհերը: ու քամու ուժգնությամբ հրդեհների արագ տարածումը։

Հունաստանոմ բռնկված հրդեհներին հհաջորդել են հորդառատ անձրևները։ Սոցցանցերում մարդիկ «սարսափ ֆիլմերի պես է, այժմ էլ հորդառատ արնձրևներն են ամեն ինչ ավերում» գրառումներով նկարներ են տեղադրում։

Հրդեհների հետևանքով անհետ կորածների որոնման աշխանաքներին օգնելու համար ԱՄՆ-ն Հունաստանին տրամադրել է VP-10 և P-8A որոնողական ուղղաթիռներ, ինչպես նաև MQ-9A անօդաչու թռող սարքեր։ Մինչև հիմա Եվրոպական Միության երկրներից Ֆրանսիան, Լեհաստանը, Գերմանիան, Իսպանիան և Կիպրոսը օգնություն են ցուցաբերել Հունաստանին։
Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ ԱՐմենակ Աբրահամյանը խորապես ցավակցում է հույն ժողովրդին՝ Աթենքի մերձակայքում հրդեհների պատճառած անդառնալի մարդկային կորուստների և վնասների կապակցությամբ, իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնում նաև զոհերի հարազատներին: