Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին և Դրուզների համայնքի առաջնորդին Էս-Սուվեյդայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով ավելի քան 250 զոհերի կապակցությամբ։

Արմենակ Աբրահամյանը իր խորին վշտակցությունն է հայտնում գործընկերոջը հուլիսի 25-ին ԻՊ-ի կողմից իրականցված ահաբեկչական գործողության արդյուքնում ավելի քան 250 զոհերի և կրած հսկայական վնասների համար։

Նշենք, որ խոշոր պայթյունը որոտացել է Դամասկոսից 92 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Էս-Սուվեյդա քաղաքի ծայրամասում։ ԻՊ-ի ահաբեկչությունները ուղեկցվել են քաղաքի հարևանությամբ գտնվող բնակավայրերի վրա զինյալների հարձակումներով: