ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հարցով Բաքվի եւ Երեւանի միջեւ շփումները:

Մասնավորապես նշել է․ «Ռուսաստանն իրեն հաշիվ է տալիս եւ թեման հրաշալի հասկանում է: Հակամարտության կարգավորման հարցով հանդիպումները տարբեր մակարդակներով են անցկացվում: Մենք ողջունում ենք Բաքվի եւ Երեւանի միջեւ ցանկացած հանդիպում, որոնց մասին պայմանավորվում են 2 կողմերը, եւ որոնք կառուցողական են անցնում»,- ասել է նա: