Արևմտյան Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ֆաբրիս Գուզելը փոխել է ակումբը:
27-ամյա ֆուտբոլիստը ֆրանսիական «Լե Պոտե»-ից տեղափոխվել է շվեյցարական «Ստադ Նյոն», որը հանդես է գալիս Շվեյցարիայի առաջնության երկրորդ խմբում:
Գուզելն այս տարվա հունիսին մասնակցել է Լոնդոնի չճանաչված պետությունների աշխարհի առաջնությանը:
Հիշեցնենք, որ շվեյցարական «Ստադ Նյոն»-ի կազմում ընդգրկվել են նաև երևանյան «Արարատ» ակումբի ֆուտբոլիստներ Վարդան Արզոյանը և Անդրանիկ Քոչարյանը: