Սիրիայի Իդլիբի նահանգի խաղաղ բնակիչները, որն առայժմ գտնվում Է զինյալների վերահսկողության տակ, դուրս են գալիս Աբու Էդ Դուհուր ավանում ռուսաստանցի զինվորականների կազմակերպած հումանիտար միջանցքով:

Փախստականների ընդունման, բաժանման եւ տեղավորման կենտրոնի մասնագետները մարդկանց օգնում են վերականգնելու փաստաթղթերը, իսկ ռուս զինվորական բժիշկները կատարում են վերաբնակիչների բժշկական զննումներ:

Հալեպի նահանգում Փախստականների ընդունման, բաժանման եւ տեղավորման կենտրոնի մասնաճյուղի պետ Օլեգ Դեմյանենկոն նշել է, որ բոլոր վերաբնակիչներին ստուգում են Սիրիայի տվյալների պահոցով եւ հայտնաբերում են նրանց, ովքեր օրենքի հետ խնդիրներ ունեն: Հումանիտար միջացքով ընթացքն սկսվելուց առաջ բոլորին հանգամանորեն ստուգում են զենքի եւ պայթանյութի առկայության համար: