1. Բարեւ, տիկին Ռուզաննա Խաչատրյան, որպես Արեւմտեան Հայաստանի Խորհրդարանի ընտրությունների թեկնածու, խնդրում եմ ներկայացեք, շնորհակալություն:

— Բարեւ, պապս եւ տատս 1915 թվականին Մեծ Եղեռնի փրկվածներից են… Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ Երեւանի Պետական Համալսարան, այնուհետեւ ավարտել եմ հեռական ֆինանսատնտեսագիտականը: Գրում եմ մի շարք բանաստեղծություններ:
Մանկուց սիրել եմ Հայոց պատմությունը: Տատաս միշտ պատմում էր, թե ինչեր է տեսել գաղթի ճանապարհին… Ինձ բախտ վիճակվեց տեսնել Արեւմտեան Հայաստանը. Մուշը, Վանը, Կարինը, Սասունը, Տիգրանակերտը, Կեսարյան, Ադանան: Շրջեցի շատ գյուղեր, ծանոթացա այնտեղ ծպտված հայերի հետ, ովքեր չգիտեին իրենց ինքնությունը:

2. Դուք արմատներով որտեղից եք, կպատմեք Ձեր ընտանիքի մասին:

— Մենք արմատներով Մշեցիենք։ Տատս եւ պապս 1915թվականի մեծ եղեռնի փրկվածներից են։ Նրանք բազում տանջանքներով հասել են Արեւելյան Հայաստան իսկ պապիկիս եղբայրը զոհ է դարձել։ Նրան սպանել են։ Մուշում ունեմ բարեկամներ, որոնց մեծ դժվարությամբ եմ գտել։

3. Ինչ՞պես ծանոթացաք Արեւմտեան Հայաստանի համակարգի հետ:

— Ինձ բախտ վիճակվեց ծանոթանալ Ժնեւի հյպատոս Պարոն Սիմոն Տարոնյանի հետ, որը Արեւմտեան Հայաստանի Տարոն Գավառից է: Մենք միասին սկսեցինք շփվել, կարծիքներ փոանակել, եւ պարոն Սիմոնը ասեց, որ մենք ունենք Արեւմտեան Հայաստանի Հանրապետություն, որի նախագահն է պարոն Արմենակ Աբրահամեանը, վարչաոետ պարոն Գառնիկ Սարգսեանը, իսկ նստավայրը Կարինն է:

4. Ինչ՞պես պատահեց, որ ցանկացաք դիմել Արեւմտեան Հայաստանի ազգության եւ քաղաքացիության համար:

— Ես ցանկություն հայտնեցի դառնալ Արեւմտեան Հայաստանի քաղաքացի, եւ այժմ Արեւմտեան Հայաստանի քաղաքացի եմ: Ցանկություն հայտեցի Մասնակցել Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի 2018 թվականի օրինական ընտրություններին Իսկ այժմ կարող եմ ձեզ ներկայացնել ինքնության փաստաթուղթս եւ անձը հաստատող վկայականս:

5. Ինչ՞ու եք ցանկանում Ձեր թեկնածությունը առաջարկել եւ ինչ ծրագրեր ունեք:

— Ես որպես թեկնածու իմ երազանքն է տեսնել ազատագրված Արեւմտեան Հայաստանը, որպես ազատ, անկախ Հայաստան: Որպես թեկնածու ուննեմ մի շարք ծրագրեր, օրինակ ընտրվելուց հետո ցանկությունս է Արեւմտեան Հայաստանում ծպտված յուրաքանչյուր հայ ընտանիքի երեխաները սովորեն հայերեն եւ խոսեն հայերեն եւ տառաճանաչ լինեն Մեսրոպյան հայերենին:

6. Ինչ՞ կցանկանայիք ավելացնել տիկին Խաչատրյան — Կոչ ժողովրդին:

— Կոչ եմ անում մեր հայրենակիցներին, որպեսզի շատ մարդիկ դառնան Արեւմտեան Հայաստանի քաղաքացի, տեր կանգնենք մեր արմատներին եւ նաեւ մասնակցեն 2018 թվականի Արեւմտեան Հայաստանի օրինական Ազգային Ժողովի ընտրություններին, սիրով սպասում եմ Ձեզ :

contact@western-armenia.eu