Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհուրդ է տվել Վաշինգտոնին չսպառնալ Անկարային, հաղորդում է Anadolu գործակալությունը։

Այս կերպ Թուրքիայի նախագահը պատասխանել է ԱՄՆ-ի կողմից թուրքական ղեկավարության դեմ պատրաստվող պատժամիջոցների շուրջ հայտարարությանը, որոնք ուղղված են ամերիկացի քահանա Էնդրյու Բրոնսոնին թուրքական բանտից չազատելու դեմ։
«Սպառնալիքի լեզուն ոչ մեկին օգուտ չի բերի։ Նախկինում Անկարան և Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի շրջանակներում հաջող համագործակցում էին, իսկ թուրք և ամերիկացի զինվորականները պայքարում էին միասին դեռևս Կորեական պատերազմի ժամանակ»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ Անկարան չի հրաժարվի ինքնիշխան արդարադատության իրավունքից և չի փոխի իր դիրքորոշումն այս հարցում:

Իսկ ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան մտադիր չէ «որևէ մեկի սպառնալիքները հանդուրժել»։

Վաշինգտոնի վերլուծական կենտրոնի քաղաքագետ Նիկոլաս Դենֆորտի կարծիքով, Թուրքիան անգամ կարող է ամերիկացիների համար փակել Ինջիլիք ռազմաբազան, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների լարվածության հաշվարկով վերանայել տարածաշրջանում իր քաղաքականությունը։

Աղբյուրը՝ https://regnum.ru/news/polit/2457897.html

Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն: 1920թ. հունվարի 19-ին` Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդի կողմից դե ֆակտո (de facto), իսկ 1920թ. մայիսի 11-ին՝ Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ դե յուրէ (de jure) այն ճանաչվել է որպես անկախ և ինքնիշխան պետություն: 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով որոշվել է հայ-թուրքական սահմանը:
Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից բռնազավթված լինելու պատճառով:
Հիշեցնենք, որ 1894-1923թթ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարությունների կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության:
Կարինը (Էրզրում) Արևմտյան Հայաստանի մայրաքաղաքն է, որը ճանաչված է դաշնակից երկրների կողմից։