2014թ․ օգոստոսի 3-ին Շենգալում ԴԱԵՇ-ի կողմից իրականացրած հարձակումները «Ազատ կանանց շարժման» ակտիվիստ Այշե Գյոքանը որակել է որպես կանանց պայքարին ուղղված քայլ։ 5000 տարի կանանց նկատմամբ իրականացվող քաղաքականությունը շարունակվեց նաև Շենգալում, հայտնում է «mezopotamya» լրատվական գործակալությունը։

Օսմանյան կայսրության շրջանում և Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնի կառավարման տարիներին եզդիները ենթարկվել են բազմաթիվ կոտորածների։ 2014թ․ օգոստոսի 3-ին նրանց մեկ անգամ ևս կոտորածների զոհ դարձան։ 2014թ․ հունիսին Մոսուլի, Թելաֆերի գրավումցի հեոտ 2014թ օգոստոսի 3-ին եզդիներիը ևս մեկ անգամ ենթարկվեցին զանգվածային կոտորածի։

«Բռնի կերպով ձերբակալված կանանց համար պայքարի պլատֆորմի» անդամ, «Ազատ կանանց շարժման» ակտիվիստ Այշե Գյոքանը անդրադարձել է եզդիների կոտորածին։ Նրա խոսքերով՝ ԴԱԵՇ-ի հարձակումը ամոթանք է բոլոր պետությունների համար, այս հարձակումներից հետո «փեշմերգա» զորաջոկատները սկսեցին նահանջել։

«Շենգալի հարձակումը 21-րդ դարի իրադարձությունների համար ուղերձ էր։ 5 հազար տարի կանանց նկատմամբ իրականցվող քաղաքականությունը ԴԱԵՇ-ը իրականացրեց Շենգալում։Նրանք կանանց վաճառել են շուկաններում, ենթարկել են խոշտանգումների ու կտտանքների, խլել են իրենց երեխաններին․․․Այս քաղաքականությունը 5000 տարի շարունակվում է։ Այս ամենը սովորական ուղերձ չէր, սա կանանց պայքարի դեմ ուղղված քայլ »,- նշել է Այշե Գյոքանը։