ԿԻԼԻԿԻԱ- Սինջարում եզդիների դեմ իրականացրած ցեղասպանությունից անցել է չորս տարի, հայտնում է «gazetekarinca.com» լրատվական կայքը։

2014թ․ օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հարձակում սկսեց Իրաքի հյուսիսում գտնվող եզդիաբնակ տարածքներում։ ԻՊ-ի զինյալները, հարձակվելով եզդիաբնակ տարածքների վրա, ստիպում էին մարդկանց կրոնափոխ լինել։ Ահաբեկչական խմբավորման հարձակումների զոհ է դարձել 5000-ից ավելի մարդ, մոտ 6000 կին և երեխա գերեվարվեել են և ենթարկվել՝ սեռական բռնությունների։ Մոսուլում, Ռաքքայում, Դեյր-էլ-Զորի ստրուկների շուկաններում ահաբեկիչները վաճառել են հազարավոր գերեվարված կանանց։ Ցեղասպանության պատճառով հարյուրավոր եզդիներ բռնի կերպով տեղահանվել են և տեղափոխվել այլ վայրեր։

Եզդիների ցեասպանությունը մինչև հիմա ճանաչել են Հայաստանն ու Եվրոպական խորհրդարանը: