Ռոբոսկիի կոտորածի զոհերի հարազատները կրկին հավաքվել են՝ արտահայտելու իրենց բողոքները։

Մրաշի Ռոբոսկի գյուղում իրականացված կոտորածի զոհերի հարազատները կրկին հավաքվել են՝ արտահայտելու իրենց բողոքը։ Զոհերի հարազատները նշում են, որ չեն հրաժարվի իրենց պայքարից, ինչքան էլ որ ոտնահարվում է իրենց արդար պահանջը։

Զոհերի հարազատներից Դիլեք Էնջուն ընդծել է, որ մինչև վերջ կպայքարեն հանուն արդարության։

«Եթե անգամ մեկ դար անցնի այս կոտորածից, միևնույն է, չենք մոռանա։ Նրանք ոտնահարել են մեր արդար պահանջները։ Չնայած այս ամենին, մենք շարունակելու ենք պայքարել նույն վճռականությամբ։ Հանուն արդարության կշարունակենք մեր պայքարը»,- նշել է նա։