Ստանիսլավ Տարասովն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններում սպսվող հնարավոր զարգացումներին՝ հաշվի առնելով Փաշինյանի՝ Թուրքիայի հետ առանց նախապայամանների հարաբերություններ սկսելու կոչը։

«Վերջերս Հայաստանի ԱԳ նախարարի խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարել է․ «Թուրքիան պատրաստ չէ բացել սահմանները Հայաստանի հետ առանց նախապայմանների, ի տարբերություն Երևանի»։ Միաժամանակ, Բալայանի խոսքով, «եթե թուրքական իշխանությունները ուղարկեն համապատասխան «ազդակներ», հայկական կողմը պատրաստ է դրանք վերանայել․ բայց այս պահի դրությամբ դրանք չկան»։
Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Երևանին չի հաջողվում շահարկել թուրքական «խաղաքարտը»։
Բայց դրա համար կան նախադրյալներ, հատկապես երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական հայտարարությունից հետո Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Բինալի Յըլդըրըմը շատ առեղծվածային ձևակերպումով հանդես եկավ․ «Եթե Հայաստանը հետ կագնի մեր տարածքային ամբողջականության և սահմանների հարցում ունեցած սխալ դիրքորոշից, եթե ցանկանա բացել նոր էջ, մենք կարող ենք համարժեք պատասխան տալ»։

Այստեղ առեղծվածն այն է, որ Երևանը երբեք պաշտոնապես չի արտահայտել տարածքային հավակնություններ Անկարայի հադեպ։ Իրավիճակն ավելի ուշ սկսվեց հստականալ, երբ թուրքական լրատվամիջոցներով լուրեր տարածվեցին «երևանյան քաղաքական իրադարձությունների ետևում կանգնած են արտաքին ուժերը, մասնավորապես ազդեցիկ հայկական սփյուռքը»։ Թուրքական Milli Gazete-ը նույնիսկ գրում է, որ փաշինյանականներին աջակցում է նաև Թուրքիայում ապրող փոքրաթիվ հայկական համայնքը։

Պարադոքսն այն է, որ եթե նախկինում թուրքական լրատվամիջոցները չարակամությամբ հայտարարում էին, որ «Հայաստանը Ռուսաստանի համար տարածաշրջանում ֆորպոստ է», ապա այժմ նրանք ավելի անհանգստությամբ նկարագրում են, որ Փաշինյանի «թիմի անդամները ամերիկյան և արևմտյան կազմակերպությունների նախկին ներկայացուցիչներ են, որոնք ֆինանսավորվում եմ Սորոսի հիմնադրամի կողմից և այլն»։
Եվ ըստ այդ լրատվամիջոցների, այդ գործիչները մի կողմից չեն թաքցնում իրենց հակակրանքը Ռուսաստանի հանդեպ, մյուս կողմից, շարժվելով ամերիկյան ուղղությամբ, Երևանը կարող է առաջիկայում բարձրացնել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցությանը հարցը։

Փաստն այն է, որ Անկարան երևանյան իրադարձություններն ընկալում է իր աշխարհաքաղաքական գնահատականներից ելնելով և այդ ուղղությամբ Բաքվի հետ ինտենսիվ խորհրդակցութկուններ է անցկացնում։
Ի՞նչն է Թուրքիայի և Ադրբեջանի անհանգստության պատճառը։ Տարածաշրջանային առումով, Երևանն իրեն ներկայացնում է որպես ՌԴ ռազմավարական դաշնակից, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ է։ Միաժամանակ համագործակցում է ՆԱՏՕ-ի և ԵՄ հետ, և մինչև իշխանափոխությունը այս հանգամանքը չէր գրգռում Մոսկվային։

Թուրք ընդդիմադիր Մուստաֆա Սարիգուլի կարծիքով` Փաշինյանի առաջարկած Թուրքիայի հետ առանց նախապայմանների երկխոսության ընդունումը Թուրքիային հնարավորություն կտա դառնալ միջնորդ ղարաբաղյան հակամարտության հարցում։ Բայց այդ ամենի հետ մեկտեղ Թուրքիան ԱՄՆ-ի միջոցով կհայտնվի հայկական սփյուռքի անմիջական ազդեցության տակ և նրան կհաջողվի գործել այդ ուղղությամբ ադրբեջանական սցենարով։

Ըստ սցենարներից մեկի` Թուրքիան հայկական ուղղությամբ Մոսկվայի հետ ավելի սերտ կհամագործակցի, իսկ Բաքուն հետ կմնա լայնամասշտաբ էսկալացիաներից Արցախի հետ շփման գծում՝ Միսնկի խմբի ձևաչափը պահպանելու համար։ Երկրորդ սցենարով` թուրք-ռուսական երկխոսությունը կզարգանա առանց միմյանց անակնկալներ մատուցելու, իսկ հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարը կմնա շատ հեռավոր աշխարհաքաղաքական ծիրում, հենց այն պատճառով, որ օբյեկտիվորեն Անկարան և նույնիսկ Բաքուն շահագրգռված են Մոսկվայի քաղաքական և ռազմական ներկայությանը Հայաստանում։

Աղբյուրը՝ https://regnum.ru/news/polit/2459481.html