Քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը գրել է ՆԱՏՕ-ի զորավարժություններին հայաստանի և ԱԴրբեջանի մասնակցության հնարավոր հետևանքների և տարածաշրջանում Մոսկվայի քաղաքական ռեսուրսների սպառման մասին։

«ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Վրաստանում անցկացվող «Արժանապատիվ գործընկեր» զորավարժությունների շուրջ նշել է․ «Մենք չենք կարող համաձայնել այն բանի հետ, որ այդ զորավաժությունները նպաստում են սևծովյան տարածաշրջանում անվտանգության և կայությունան ապահովմանը։ Այդ զորավարժությունների իրական նպատակը՝ Աբխազիայի, Հարավային Օսիայի և Ռուսաստանի հանդեպ ուժի ցուցադրումն է։ Ափսոսանք է առաջացնում այն հանգամանքը, որ Վրաստանի հետ հարևան երկրները տարբեր պատճառաբանություններով ներգրավվել են այդ միջոցառումների մեջ»։

Վրաստանի հետ կարծես թե ամեն ինչ պարզ է, նա ամեն կերպ ձգտում է ՆԱՏՕ-ին։ Բայց ահա առաջին անգամ այդ զորավարժություններին մասնակցում է Բաքուն։ Արևմտակասպիական համալսարանի պրոֆեսոր Ֆիկրատ Սադիխովը հետևյալն է ասել․ «Ադրբեջանը զորավարժություններին չի մասնակցում, որովհետև ձգտում է Հյուսիսատլանտյան Դաշինք և ցանկանում է բարձրացնել այդ հարցը, այլ այն պատճառով, որովհետև իրականացնում է հավասարակշռված բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, որպեսզի ապահովի իր երկրի տարածքային ամբողջականությունը»։
Ինչ վերաբերվում է Երևանին, Սադիխովի կարծիքով, «Հայաստանի նոր ղեկավարությունը փորձում է նստել միաժամանակ երկու աթոռներին», իսկ «նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Բրյուսել, ֆլիրտներ է անում եվրոպական երկրների ղեկավարների, ԱՄՆ նախագահի հետ, տալիս է խոստումնալից հարցազրույց, որը տանում է հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանը, ինչը չի համապատասխանում այս գործընկերային հարաբերությունների շահերին»։

Ավելին, ադրբեջանական և հայկական զինվորականները, որոնք ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում միմհանց վրա սուր են ճոճում, ՆԱՏՕ-ի զորավարժություններին, որն ունի ակնհայտ հակառուսական ուղղվածություն, հանդես են գալիս որպես գործընկերներ։
Թե ինչպես պետք է Մոսկվան այս պարագայում գործի, երբ Բաքուն և Երևանը գրեթե նույն ձևով փորձում են նստել միաժամանակ երկու աթոռի վրա։ Այս առումով տրամաբանական է, որ Ռուսաստանը զորավարժություններ սկսեց Աբխազիայում, նույնիսկ տրամաբանական կլիներ Հայաստանի ռուսական ռազմաբայում սկսել զորավարժություններ դեպի Վրաստան տանող ուղղությամբ՝ հայտարարելով, որ խոսքը գնում է տարածաշրջանային անվտանգության մասին։

Բայց Հայաստանի նոր իշխանությունները ոչ բարենպաստ պայմաններ են ստեղծել դրա համար։ Ուստի, եթե Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ Ադրբեջանն առաջին անգամ է մասնակցում ՆԱՏՕ-ի զորավարժություններին Վրաստանում, և այս երկուսը միաժամնաակ հայտնվում են միևնույն նատօական դրոշի տակ, և Ռուսաստանի հանդեպ կիրառում են երկակի քաղաքական ստանդարտներ, ապա դա նշանակում է, որ Մոսկվայի՝ նախկին քաղաքական ռեսուրսները տարածաշրջանում սպառվել են։ Այսինքն, Անդրկովկասում իրադարձությունների ելքը դառնում է անկանխատեսելի, և հնարավոր են դառնում անգամ ամենաներևակայելի սցենարները»։

Աղբյուրը՝ https://regnum.ru/news/polit/2459580.html