Սեպտեմբեր 13, 2015
Երեկ եւ այսօր կարեւոր միջոցառում տեղի ունեցավ Ջավախքի Մեծ Արագյալ գյուղում, ուր ավարտին է մոտենում գյուղի նոր եկեղեցու՝ Սուրբ Խաչի շինարարությունը: Երեկ, սեպտեմբերի 11-ին եկեղեցու մուտքի մոտ կանգնեցվեց մի նոր խաչքար, որը իրականացվել է տեր եւ տիկին Ստեփան եւ Արմինե Գինոսյանների բարերարությամբ:
Իսկ այսօր, սեպտեմբերի 12-ին եկեղեցու վրա հանդիսավոր պայմաններում տեղադրվեց սրբագործված խաչը եւ կախվեց եկեցեցու զանգը: Խաչի օծման արարողությանը մասնակցեցին տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Տեր Արմաշ քահանա Պողոսյանը եւ Խորեն վարդապետը:
Մինչեւ վերջերս Մեծ Արագալ գյուղը չուներ գործող եկեղեցի, իսկ հին եկեղեցու շենքը գտնվում էր կիսաքանդ վիճակում: Նոր եկեղեցին նախատեսվում է բացել հոկտեմբերի 13-ին:
Սուրբ խաչ եկեղեցու կառուցումը իրականացվում է բարերար Արթուր և Աիդա Իսոյանների ֆինանսավորմամբ:
Այսօրվա իրադարձության մնացած լուսանկարները կարելի է տեսնել այստեղ:
Թղթակցություն Մեծ Արագյալից, Ջավախք
Հատուկ Ջավախք Մեդիայի համար
http://javakhkmedia.com/?p=6282 »