Հաքքարի նահանգի 30 շրջաններ 14 օրով հայտարարվել են հատուկ անվտանգության գոտի, տեղեկացնում է mezopotamyaajansi.com-ը։

Որոշումը պայմանավորված է Չուքուրջայում, Շեմդինլիում և Յուքսեքովայի 30 շրջաններում անցկացվելիք ռազմական գործողություններով։ Հաքարիի նահանգապետարանի կողմից արված հայտարարության մեջ նշվում է․

2018թ․ օգոստոսի 7-ից մինչև 2018թ․ օգոստոսի 21-ը Չուքուրջա,Շեմդինլի և Յուքսոքեվա գավառների 30 շրջաններ հայտարարվել են հատուկ անվտանգության գոտի։ Վերոնշյալ ժամանակատվածում, առանց թույլտվության այս շրջաններ մուտքը արգելվում է։