Ստամբուլում գործող Հրանտ Դինքի հիմնադրամը հրապարակել է տարբեր էթնիկ և կրոնական խմբերի դեմ թուրքական մամուլում ատելության դրսևորումների վերլուծությանը նվիրված իր հերթական զեկույցը։

Ըստ այդմ՝ 2018թ․ հունվար-ապրիլ ամիսներին թուրքական մամուլում 76 տարբեր խմբերի նկատմամբ ատելություն ու թշնամանք պարունակող 3076 հայտարարություն է արձանագրվել։

Նշված ժամանակահատվածում հրապարակվել է էթնիկ և կրոնական խմբերին թիրախավորող 2265 հոդված և լուր։

Թուրքական լրատվամիջոցների թիրախում ամենից հաճախ հայտնվել են հայերը, և հույները։

Նշված չորս ամիսների ընթացքում թուրքական մամուլում հայերը հիմնականում
— Թիրախավորվել են հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ հրապարակումներում,
— Պիտակավորվել են որպես բռնությունների հակված էթնիկ խումբ,
— Մեղադրվել են Թուրքիայի համար «թշնամի» հռչակված խմբերին կամ անհատներին թիկունքից աջակցություն ցուցաբերելու մեջ,
— Հայկական ԱՍԱԼԱ-ն հիշատակվել է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող

«Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK — ՔԲԿ) հետ համատեղ՝ որպես ահաբեկչության աղբյուր։