Կեսարիայում անց է կացվել «Բինբողայի բնության և մշակույթի» 2-րդ փառատոնը տեղեկացնում է pirha.net-ը։

Կեսարիայում անց է կացվել «Բինբողայի բնության և մշակույթի» փառատոնը։ Փառատոնին ներկա էին նաև մի շարք պատգամավորներ։

«Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP պատգամավոր) Մեհմեթ Թումը միջոցառման ժամանակ նշել է, որ ձերբակալված են ընտրված նահանգապետները և պատգամավորները։

«Բանտերում են նաև լրգրողներն ու ակադեմիկոսները։ Այս երկրում անհնար է խոսել մարդու իրավունքներից։ Երկրում ամբողջապես փոխվել է համակարգը։ Անկախ դատական համակարգից խոսք անգամ չի կարող։Պետք է համախմբվենք այս ամենի դեմ պայքարելու համար։ Ոչ մեկին չի խանգարում ալևիների հավատքը, ոչ մեկ չի տուժում, երբ որ քրդերը խոսում են քրդերեն։ Հիմնական խնդրիը դա համակարգն է։ Քանի դեռ չի փոխվել համակարգը, բոլորիս համար այս խնդիրները շարունակական կլինեն։Մեր խնդիրը ընդհանուր է, խնդիրների լուծման համար պետք է համախմբվենք»,- նշել է նա։