Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնական էջը հայտարարություն է տարածել, որ Ասմա Ասադի մոտ կրծքագեղձի չարորակ ուռուցք է հայտնաբերվել։

42-ամյա առաջին տիկինը սկսել է բուժումը Դամասկոսի զինվորական հոսպիտալում։

Հաղորդագրությանը կից Ասադի պաշտոնական էջում տեղադրվել է նաև իր և կնոջ լուսանկարը, որտեղ երևում է, որ Ասմա Ասադն արդեն բուժումներ է ստանում։

Նշենք, որ Ասմա Ասադը ծնվել է 1975թ․ Մեծ Բրիտանիայում։ Ծնողները սիրիացի են։ Ավարտել է Կինգ քոլեջը, հետո աշխատել Դոյչ Բանկային խմբում։ 1998-ին ծանոթացել է Սիրիայի այժմյան նախագահի հետ և տեղափոխվել Սիրիա։

Նախագահ Արմենակ Աբրահամեանը Սուրիոյ առաջին Տիկնոջ արագ ապաքինում կը մաղթէ: Ան լաւ տեղեկացուած է եւ մտայոգ է հետեւանքներով այս հիւանդութեան, որ կը պահանջէ յստակ բուժում, այլեւ պատշաճ կենսապայմաններ: