Կիր. Սպտ 27th, 2020

Ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքն ուրբաթ շարունակել է իր անկումը՝ 1 օրում նվազելով ավելի քան տասը տոկոսով, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Ժամը 10:16-ի դրությամբ մեկ դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը կազմել է 6,2826, իսկ եվրոյի նկատմամբ՝ 7,2254: Ժամը 11:00-ի դրությամբ լիրայի դիրքերն աննշան ամրապնդվել են՝ կազմելով մեկ դոլարի նկատմամբ 5,8346, իսկ եվրոյի նկատմամբ՝ 6,6963: Իսկ ժամը 16:00-ի դրությամբ մեկ դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը կազմել է 6.80, իսկ եվրոյի նկտամամբ՝ 7.78: Թուրքիայի նախագահ Ռ.Թ.Էրդողանը, անդրադառնալով թուրքական լիրայի արժեզրկմանը, նշել է, որ տնտեսական պատերազմում չեն պարտվի:

Տարեսկզբից ի վեր թուրքական լիրան դոլարի նկատմամբ մոտ 35 տոկոսի անկում է գրանցել, իսկ եվրոյի նկատմամբ՝ մոտ 30 տոկոսի: