Կիր. Սպտ 27th, 2020

Սիրիայի ռազմաօդային և հրետանային ուժերը հարվածներ են հասցրել Համայի և Իդլիբի վարչական սահմանների միջև տեղակայված, «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման բազաներին: Այս մասին հայտնում է ՍԱՆԱ գործակալությանը:

Գործակալության փոխանցմամբ` գրոհայինների դիրքերի վրա գրոհը հաջորդել է հյուսիսային գոտում հրադադարի ռեժիմի խախտումը:
Արդյունքում՝ ոչնչացվել են հակառակորդի հրամանատարական կետերը, ինչպես նաև Թել Վասաթ, Զիյարա և Էլ Մանսուրա նահանգներում գտնվող զինամթերքի պահեստները: «Ջեբհաթ ան Նուսրա»-ի շարքերում կան զոհեր և վիրավորներ:

Հարվածներ են հասցվել նաև Համա վարչական կենտրոնից 48 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնվող Քֆար-Նաբուդա, Թել էս Սահր և Մարաքբա շրջաններում տեղակայված «Քաթայիբ ալ Իզզա» ծայրահեղական խմբավորման բազաներին: ՍԱՆԱ-ի հաղորդմամբ` արտասահմանցի վարձկանները, որոնք մարտնչում են այդ խմբավորման շարքերում, թուրքական սահմանի կողմից տեղափոխվել են Օրոնտ գետի մոտ գտնվող Սուկ էլ Հաբ հովիտ, որտեղից պարբերաբար հարձակումներ են գործում խաղաղ բնակչության և բանակի դիրքերի վրա:

«Սիրիա Ալ Ան» լրատվականի փոխանցմամբ` սիրիացի օդաչուները ուրբաթ օրը ինքնաթիռներից թռուցիկներ են գցել Իդլիբի նահանգի Թաֆթանազ քաղաքում:

Դրանց մեջ պետության Զինված ուժերի ղեկավարությունը հորդորում էր տեղի դաշտային հրամանատարներին հետևել Սիրիայի հարավում և Արևելյան Ղութայում կազմավորված զինված ընդդիմությունների օրինակին, որոնք համաձայնել են հաշտություն կնքել իշխանությունների հետ:
Սիրիական բանակն այժմ նախապատրաստում է 2015թ.-ի ապրիլին ահաբեկիչների կողմից գրավված Ջիսր էշ Շուգուր քաղաքի ազատագրման գործողությունը: Այն գտնվում է լեռնանցքում, որի միջով անցնում է ռազմավարական նշանակություն ունեցող Լաթաքիա-Հալեպ մայրուղին: Այդ գործողության հաջողության դեպքում զորքերը կկարողանան մեկուսացնել Իդլիբի հարավային շրջանները և արգելափակել Խան Շեյխունում, Մաարեթ Նաամանեում և Քֆար Զիտայում տեղակայված հրոսակախմբերի խոշոր հենակետերը: