Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ նահանգում հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մահացել է առնվազն 36 մարդ։ Կա ավելի քան 40 տուժած։
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Սարմադա գյուղում գտնվող զինական պահեստում, որը գտնվել է բնակելի շենքի առաջին հարկում։ Պայթյունի հետևանքով շենքն ամբողջովին փլուզվել է։
«Պայթյունի զոհերի թիվը հասել է 36-ի, ավելի քան 40 տուժածներ հասցվել են հիվանդանոցներ», — մանրամասնել է աղբյուրը։
Պայթյունի պատճառը դեռևս հստակեցված չէ։