ԿԻԼԻԿԻԱ- Մարդու իրավունքների պաշտպանության ասոցիացիայի ստամբուլյան գրասենյակը բանտարկյալների իրավունքների խախտման և հիվանդ բանտարկյալների հարցը բարձրացնելու նպատակով հավաք է կազմակերպել: Մասնակիցները կոչ են արել ազատ արձակել Հասան Սուբաշըին, հայնտում է pirha.net-ը:

«Ազատ արձակել հիվանդ բանտարկյալներին», «ազատ արձակել Հասան Սուբաշըին» «բուժում ստանալու իրավունքը չպետք է խախտվի» , «մարդը իր իրավունքներով է մարդ», «ոչ միանման հագուստին» կարգախոսներով մասնակիցները պահանջել են ազատ արձակել Հասան Սուբաշըին :
Իրավապաշտպան Իբրահիմ Դեիրելը ելույթի ժամանակ նշել է, որ Հասան Սուբաշը ձերբակալվել է 2008 թ., հացադուլների պատճառով վատթարացել է առողջական վիճակը, բուժզննման ընթացքում նրա մոտ հայտնաբերվել է քաղցկեղ:

«Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Հասան Սուբաշըին և վերջ դնել բանտերում մարդ իրավունքերի ոտնահարմանը»,- նշված է ասոցիացիայի տարածած հայտարարության մեջ: