Հայաստանը Նախիջեւանի ուղղությամբ ուժերի վերատեղաբաշխման բոլոր փորձերն անընդունելի է համարում: Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Աննա Նաղդալյանը հիշեցրեց, որ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով այս հարցի հետ կապված: «Հայաստանի զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը: Ինչ վերաբերում է վերատեղաբաշխման փորձերին, ապա մենք ադրբեջանական կողմին տարբեր ուղիներով փոխանցեցինք, որ այդ փորձերն անընդունելի են եւ կկանխվեն»,- ընդգծել է Աննա Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրել էր, որ Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին հայկական զինված ուժերը պատասխանել են կրակով։