Չնայած նրանց դեմ պայքարին 20,000-30,000 ԴԱԵՇ-ի զինյալներ շարունակում են մնալ Սիրիայում և Իրաքում, այս թվերը հրապարակվել է ՄԱԿ-ի զեկույցում։

ԴԱԵՇ-իմ և ալ-Քաիդային վերաբերվող զեկույցը ներկայացվել է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, որում ասվում է՝ ԴԱԵՇ-ի զինյալների մի խումբ՝ 3500-4500 հոգի տեղաշարժվել են Աֆղանստանի ուղղությամբ։ Իսկ Լիբիայի ուղղությամբ շուրջ 3000-4000 զինյալ։

Սիրիայում և Իրաքում խմբավումը կարողացել է պահպանել իր «գաղտնի ցանցը»։ Զեկույցում նշվում է, որ ԴԱԵՇ-ից ազատագրումը խիստ մակերեսային է, քանի որ ողջ Սիրիայի և Իրաքի տարածքում կան խմբավորման թաքնված բջիջներ, որոնք ցանկացած պահի կարող են հարձակում գործել չվերահսկվող տարածքների վրա։