Կոմիտասի ժառանգության կարևոր մասն են կազմում նրա նամակները։ Դրանք մեծ երաժշտի կյանքի ու բազմածավալ գործունեության, խոհերի, ժամանակի, մշակութային-հասարակական կյանքի խոսուն վկաներն են։ Կոմիտասը նամակագրական կապի մեջ է եղել հայ մտավորականության և հոգևորականության շատ ներկայացուցիչների հետ, կիսել իր մտորումները՝ մերթ ներկայանալով որպես հոռետես և անաչառ քննադատ, մերթ՝ լավատես։ Նամակներն հնարավորություն են ընձեռում «շփվել» և ավելի լավ ճանաչել հանճարեղ արվեստագետին՝ բացառիկ գրավչությամբ, համեստությամբ, խորաթափանց մտքով և ինքնատիպ սրամտությամբ օժտված Կոմիտասին։
Կոմիտասի հարյուրավոր նամակներից ներկայացնում ենք միայն մի քանիսը՝ որոշակի կրճատումներով։
Նիկողայոս Տիգրանյանին 22 հունվար, Ս. Էջմիածին
Սիրելի Նիկողայոս Տիգրանեան, |
![]() |
Տիրայր Վարդապետին 1911, 21 օգոստոս, St. Malo, Villa Franc-ValԶմբլ Թորոս բիծա, Շատ ես իք եղել հա՛. Փարիզից գնացել, ընկել ես Քիշնեւի շնատների մէջ. օխհա՜յ, շատ լաւ է եղել. կերա՞ր… ես, ինչպէս տեսնում ես, Համբարձումի մօտ եմ հիւր, վաղը կերթամ Փարիզ, Բերլին, Վիեննա և ապա Կ.Պոլիս: Շատ բարևներ քեզ՝ քաչալութեանդ: Քոյդ Կոմիտաս |