Սիրիական բանակը չի ցանկանում Իդլիբում հանդիպել թուրքական ԶՈւ-ին։ Այդ մասին հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ Մուալլեմը, փոխանցում է BBC-ի թուրքական ծառայությունը։
Նախարարը նշել է, որ Թուրքիայի իշխանությունները պետք է հասկանան, որ Իդլիբը սիրիական հող է։
Հայտնի է, որ Իդլիբում գործող բազմաթիվ ընդդիմադիր ծայրահեղական խմբավորումներ վայելում են Թուրքիայի աջակցությունը։
«Թուրքերը պետք է հասկանան, որ Իդլիբը սիրիական հող է։ Սիրիան որոշակի կարմիր գիծ ունի, և դա վերաբերվում է նաև տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Մենք պառակտում թույլ չենք տա», — ասել է Մուալլեմը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով Իդլիբի մասին, ասել էր․ «Մենք աշխատանքներ ենք տանում ռուսների ու իրանցիների հետ՝ Իդլիբում Հալեպի ողբերգության կրկնությունը թույլ չտալու համար»։
Աղբյուրը՝ Tert.am