Թուրքիան շարունակում է զինտեխնիկա կուտակել Սիրիայի հետ սահմանին։ Նախօրեին հայտնի էր դարձել, որ Թուրքիայի սահմանամերձ Հաթայ են ուղարկվել զրահապատ մեքենաներ, տանկեր:

Աղբյուրը հաղորդում է, որ զինտեխնիկայի տեղափոխման ժամանակ Սիրիային սահմանամերձ գոտի է ուղարկվել թուրքական «Sabra» տանկի արդիականացված «M60T» մոդելը։

Նշենք, որ վերջին ժամանակներս Թուրքիան Սիրիայի հետ սահմանին զինտեխնիկա սկսեց կուտակել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Սիրիայի կառավարական ուժերը ցանկանում են անվտանգության գոտի հայտարարված Իդլիբ նահանգում ռազմական գործողություններ սկսել՝ նպատակ ունենալով մարտեր մղել տեղի ահաբեկիչների և ընդդիմադիր ուժերի հետ։

Աղբյուրը՝ ermenihaber.am։