«Հրանտ Դինք» հիմնադրամը հրատարակել է «Լռության ձայնը․ խոսում են Կեսարիայի հայերը» գիրքը։
Հիմանդրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում ներկայացվում է Արևմտյան Հայաստանի հայերի ապրումները՝ անցյալից մինչև մեր օրեր, հայտնում է «gazetekarinca.com»-ը։

Գրքում տեղ գտած տվյալների համաձայն՝ մինչև Առաջին համաշխարհային պատերազմը Կեսարիայում ապրում էր 52 հազար հայ։ Հայերը ամենաշատը ապրում էին Էվերեք-Ֆենեսեում (15 հազար հայ), Թալասում ապրում էր չորս հազար յոթ հարյուր հայ։ Ըստ 1927 թվականին անցկացված մարդահամարի տվյալներ՝ Կեսարիայում ապրում էր 1978 հայ։ 1932թ․ այնտեղ ապրում էր 1600 հայ, 1960թ․՝ 800։ Ներկայումս Կեսարիայում հայ քրիստոնյա ընտանիքներ չեն մնացել, ծպտյալ կամ իսլամացված կեսարացիների թիվը կրկին հասանելի չէ լայն զանգվածներին:

Նշվում է, որ Ստամբուլ արտագաղթած կեսարացի հայերի մեծ մասը հաստատվել է նախ Սամաթիա թաղամասում, իսկ հետո՝ Ստամբուլի Շիշլի, Բեյօղլու, Բաքըրքյոյ, Սկյութար և այլ շրջաններում:

Ցեղասպանությունից հետո տարբեր վայրեր արտագաղթաց կեսարացի հայերի գույքը նույնպես բռնագրավվել է։ Մարդիկ, ովքեր հնարավորություն ունեցան հետ վերադառնալ հայրենի բնակավայրեր, տեսան, որ իրենց տներն օգտագործվում է որպես ախոռ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հրանտ Դինք» հիմնադրամի հրատարակչությունը հրատարակել է նաև «Խոսում են Դիրաբեքիրի հայերը», «Խոսում են Անկարայի հայերը», «Խոսում են Իզմիթի հայերը» գրքերը։