ԿԸ ՑԱՆԿԱՆԱՄ ԹԵԿՆԱԾՈՒ ԴԱՌՆԱԼ ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2018-Ի ՕՐԻՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ
ՈՒՍՏԻ ԿԸ ԽՆԴՐԵՄ ՁԵԶՄԷ ԵՐԱՇԽԱՒՈՐԵԼ ԻՄ ԹԵԿՆԱԾՈՒԹԻՒՆԸ՝
ՀԵՏԵՒԵԱԼ ՁԵՒՈՎ
Սեղմել վարը տեղադրուած՝ տարբեր լեզուներով էլ. կապերէն մէկը, որտեղ կը գտնեք ձեր կողմէն ինձ երաշխաւորելու հայցաթերթիկը:
1. Այնտեղ առաջին տողին վրայ նշեք իմ անուն ազգանունը,
2. Հետոյ լրացուցեք ձեր անձնական տուեալները, որպէսզի դուք նաեւ դառնաք Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի՝ այն ինչ ձեզ իրաւունքն պիտի տայ ինձ թէ երաշխաւորել եւ թէ մասնակցիլ խորհրդարանային քուէարկութիւններուն, իմանալով որ դուք կրնաք երաշխաւորել միայն մէկ թեկնածուի:
http://www.western-armenia.eu/WAP/Candidat/Enregistrement-fr-arm.php
http://www.western-armenia.eu/WAP/Candidat/Registration-en-ru.php
http://www.western-armenia.eu/WAP/Candidat/Kayit-arab-turc.php
http://www.western-armenia.eu/WAP/Candidat/Engrafi-grec-de.php
ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ’ Ես Սեդա Մելիքյանս ծնվել եւ մեծացել եմ Հայաստանի Հանրապետությունում, որտեղ ստացել եմ կրթություն եւ մասնագիտություն:
Մասնակցել եմ 1965թ ազգային զարթոնքի ցույցին եւ այդ օրվանից ինձ համարում եմ հայ ժողովրդի զինվոր եւ ուժերիս ներածի չափով միշտ աջակցել եմ Հայաստան Պետության կայացման գործունեությանը:
Այսուհետ ևս ընդունելով Արեւմտեան Հայաստանի Հանրապետության Սահմանատրությունը հուսով եմ օգտավետ կլինեմ, իբրեւ առաջին քաղաքացիություն ունեցողներից մեկը, եւ հավաքական ուժերով կկայացնենք մեր պետությունը: