Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններն առանձնահատուկ տեղ ունեն, առանձնահատուկ նշանակություն ունեն։ Այդ մասին հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Պաշտպանության նախարարության Զինուժ հաղորդաշարին տված բացառիկ հարցազրույցում։
Վարչապետը հույս է հայտնել, որ այդ հարաբերությունների արդյունավետությունն էականորեն կմեծանա։
«Մեր հարաբերությունները պետք է լինեն շատ ավելի բարձր մակարդակի, շատ ավելի ռազմավարական, շատ ավելի գործընկերային և շատ ավելի եղբայրական», — ասել է Փաշինյանը։