Դիարբեքիր քաղաքի պատմական պարիսպները, ինչպես նաև երկու եկեղեցիներն ու մի մզկիթը վնասվել են կենտրոնական Սուր շրջանում տեղի ունեցած բախումների հետևանքով, տեղեկացնում է Hurriyet թերթի կայքը։
Ի դեպ, պատմական պարիսպները վերջերս էին ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում։
Վնասվել են Բյուզանդական ժամանակաշրջանի պարիսպները, որոնք շրջապատում են Սուր շրջանը, հայկական Սուրբ Կիրակոս ու Հայ կաթոլիկ եկեղեցիները, ինչպես նաև Քուրշունլու մզկիթը։
«Մշակութային արժեքները մարդկության ժառանգությունն են և պետք է ապագային փոխանցվեն: Այո, նախ մարդկային կյանքերն են, դրանից կարևոր բան չկա: Սակայն դրանից բացի մշակութային հարստություններն էլ որպես ինքնության մաս չափազանց կարևոր են: Մարդու շրջապատն ու բնությունը նրա գոյության մասն են: Եթե դրանք մեռնեն, մարդն էլ կմեռնի»,- ասել է Մշակութային ժառանգության ու զբոսաշրջության վարչության ղեկավար Նևին Սոյուքայան։
Սոյուքայան նշել է, որ Սուրբ Կիրակոս, Հայ կաթոլիկ եկեղեցիների, Քուրշունլու մզկիթի ու պարսպին հասցված վնասները հաշվառվել են: Նա Թուրքիայի կառավարության պատկան մարմիններին կոչ է արել պահպանել դրանք։


http://www.tert.am/am/news/2015/10/07/diyarbekir/1809482