«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արեւմտյան Հայաստանի կառավարության և իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ (Արեւելյան) Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ:
Խոնարհվում ենք (Արեւելյան) Հայաստանի Հանրապետության անկախության և ազատության մղված պայքարի համար մարտնչած հերոսների առջև:
Հերոսներ, ովքեր Արցախյան գոյամարտի ամենաթեժ պահին իրենց կյանքի գնով, վերածնունդ տվեցին Հայ ոգին որ ազատագրվեցավ եւ պաշտպանեցավ Հայաստանի արեւելյան տարածքները :
Նրանց կատարած քայլերը պարտավորեցնող են մեզ համար:
Սակայն չմոռանանք նաև, որ մեր դարավոր երազանքները անկատար են, առանց Հայաստանի տարբեր մասերի միացումը:
ՈՒստի այս խորհրդանշական օրը լավ առիթ է խորհելու և ուղղորդելու բոլորիս ուժը, եռանդը մեր հայրենիք բռնագրավված հատվածների Արևմտյան Հայաստանի և Կիլիկայի ազատագրմանը:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այսօրվա մեծ տոնի առթիվ՝ մաղթելով մեր հայրենակիցներին խաղաղություն, առաջնթաց և ազգային նպատակների իրականացում»:
Արմենակ Աբրահամեան
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ