«Մոսկվա» կինոթատրոնում 2015 թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ «Խնուս» մշակութային հիմնադրամի 10-ամյակին նվիրված հայրենասիրական երեկոն, որտեղ ցուցադրվեց Սամվել Մհերյանի «Տունդարձի ճամփան» վավերագրական ֆիլմը: Ֆիլմը նկարագրում էր արմատներով խնուսցի Պարույր Գեւորգյանի նախաձեռնած ուխտագնացությունը դեպի Արեւմտյան Հայաստան, որտեղ ուխտավորները անցնելով բնօրրան աշխարհի մի քանի քաղաքներով՝ Անի, Կարս, Վան, Բիթլիս, Մուշ, վերջապես հասնում են Խնուսի Բուռնազ գյուղը եւ գտնում երախտավոր հայորդու Արամ պապի տունը…

Մինչ ֆիլմի ցուցադրությունը՝ օրհության խոսքով երեկոյի բացումը կատարեց Տեր Սիփան քահանա Գրիգորյանը: Հատուկ զեկույցներով հանդես եկան՝

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, «Խնուս» մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Էդիկ Մինասյանը,

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը,

Արեւմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը,

«Տունդարձի ճամփան» ֆիլմի ռեժիսոր, «Խնուս» մշակութային հիմնադրամի տնօրեն՝ Սամվել Մհերյանը:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը հանդիսավոր պայմաններում մեկ տասնյակ հայրենակիցների, այդ թվում՝ արմատով խնուսցիների, հանձնեց  Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնության ու քաղաքացիության անձնագրեր:

«Սոսե Մայրիկ» կամավորական ջոկատի հրամանատար եւ <<Ազատամարտիկ>> ՀԿ-ի ղեկավար Հայկ Հարությունյանը Նորագույն զինյալ ազատագրական պայքարի եւ Արցախյան ազատագրական պայքարի մի խումբ մարտիկների պարգեւատրեց պատվոգրերով ու հուշամեդալներով:

Ազգային երաժշտական երգերի կատարմամբ ներկաներին ոգեւորեց ու ողջունեց բազմատաղանդ երգիչ Վրեժ Ճղրիկյանը: Երեկոն անցավ ազգային հայրենասիրական ջերմ ու խոհառատ մթնոլորտում:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության լրատվական բաժին

02.11.2015 թ.

DSC_0770 DSC_0785 DSC_0786 DSC_0790 DSC_0801 DSC_0804

DSC_0850 DSC_0852