Հաղորդումը նվիրվում է Ծառաքարի վանքին:
Ծառաքարը միջնադարյան Հայաստանի մեծահամբավ վանական այն համալիրներից էր, որը դարեր անց կորցրել էր իր նախկին փառքն ու նշանակությունը և մոռացության էր մատնվել այն աստիճան, որ արդեն մեր օրերում անորոշության թմբիրում էր հայտնվել նաև վանքի տեղադրության հարցը: