Օրերս Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը անդրադարձել է Ջավախքում թուրքերի բնակեցնելունախագծին, որը Անկարայում կապում են 1944 թվականին Ջավախքից արտաքսված թյուրքալեզու բնակիչների հետնորդների իրավունքների պաշտպանության հետ: Դեսպանատան պատրաստած տեքստը տալիս ենք ստորեւ թարգմանաբար, բայց մինչ այդ կուզենայինք նշել հետեւյալը:

1) Թուրքական օկուպացիայի ժամանակահատվածում Օսմանյան կայսրությունը սիստեմատիկաբար բնակեցրել է Ջավախքը (Ախալցխայի փաշայությունը) թուրք-մահմեդական էթնիկ տարրերով: Դրանց հիմնական մասը Թուրքիայի խորքերից բերված բնակչություն էր, որը Ջավախքում բավական քիչ է ապրել «բնիկ» կոչվելու համար (այդ վերաբնակիչների մի մասն էլ քրդեր էին): Դրանից բացի, Ջավախքը ենթարկվել է բռնի մահմեդականացման, այսինքն՝ տեղի մահմեդական բնակչության մի մասն էլ կրոնափոխ հայեր եւ վրացիներ էին: Այդ խառը էթնիկ բնակչությունը 1944 թվին «թուրք-մեսխեթցիներ» անվան տակ արտաքսվեց դեպի Միջին Ասիա, որտեղ մի քանի սերունդ ապրելուց հետո էլ ավելի կորցրեց կապը Ջավախքի հետ: Սակայն այժմ նրանց թոռները եւ ծոռները Թուրքիայի կողմից հռչակվում ենՋավախքի բնիկ ahiska türkler ազգաբնակչություն, որը պետք է անպատճառ «հայրենադարձվի» դեպիՋավախք:

2) ՋավախքԲորչալուն ցամաքային «կամուրջ» է Թուրքիայի եւ Ադրբեջանի միչեւ: Այստեղով են անցնում թուրքական կոմունիկացիոն գծերը, եւ այստեղ թուրքական տարր բնակեցնելը ստրատեգիական կարեւորությանխնդիր է Թուրքիայի համար: Այդ առումով «թուրք-մեսխեթցիների» ֆակտորը շատ ձեռնտու խաղաքարտ է Թուրքիայի համար. նրանք փաստորեն կարող են Ջավախք բերել ցանկացած թուրքի, եւ շատ դժվար կլինի ապացուցել, թէ տվյալ վերաբնակչի պապը 100 տարի առաջ իսկապե՞ս ապրել է Ջավախքի մի թուրքաբնակ գյուղում, թէ ոչ (այդ գյուղերի բնակչության ցանկերը երբեք գոյություն չեն ունեցել): Այսինքն՝ «թուրք-մեսխեթցիներ» անվան տակ Թուրքիան կարող է Ջավախքում բնակեցնել ում ասես, ինչ քանակությամբ ասես… Եթե իհարկե իրեն դա թույլ տրվի:

Այժմ Թուրքիայի դեսպանատան հոդվածը.

Մեսխեթցի թուրքերի բռնագաղթի 71-ամյակը

«Մեսխեթցի թուրքերի արտաքսման 71-ամյակին ցավով ենք հիշում տանջանքներ կրած և կյանքից զրկված մարդկանց:

71 տարի առաջ այս օրը, ԽՍՀՄ առաջնորդ Ստալինի հրամանով, մի գիշերվա մեջ մեսխեթցի թուրքերին վտարեցին իրենց տներից և երկաթուղով Միջին Ասիա աքսորեցին: Մարդկային պայմաններից զուրկ աքսորի հետևանքով 20 հազար անմեղ մարդ մահացավ:

Այդ ժամանակներից մինչև հիմա՝ 71տարի շարունակվող աքսորի ընթացքում, թուրք մեսխեթցիները չեն կորցրել իրենց մշակույթը և ավանդույթները, իսկ մյուս կողմից նպաստել են իրենց բնակության երկրների սոցիալ-տնտեսական զարգացմանը: Այսօր թուրք մեսխեթցիները կատարում են համապատասխան քայլեր միջազգային հանրության և վրացական իշխանությունների հետ համագործակցության արդյունքում հայրենիք վերադառնալու համար:

Թուրքիան պատմական կարևոր կապեր ունի մեսխեթցի թուրքերի հետ և պատրաստ է հայրենադարձության գործընթացի կազմակերպման համար թուրք մեսխեթցիներին և Վրաստանի կառավարությանը տրամադրել ցանկացած օգնություն:»

Աննա Գեւորգյան, Ախալքալաք, Ջավախք
Հատուկ Ջավախք Մեդիայի համար

 

Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը անդրադարձել է «թուրք-մեսխեթցիներին» Ջավախքում բնակեցնելու ծրագրին