Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Պաշտոնական Հայտարարությունը

Ճշմարտության պահը Ֆրանսիա համար

Կարին, 28/11/15

Երբ 1894 թվականի հոկտեմբերին սուլթան Աբդուլ Համիդ երկրորդը սկսեց համակարգված ձեւով ոչնչացնել հայ ժողովրդին, Ֆրանսիան ներկա էր եւ ստեղծեց Դեղին Գիրքը՝ հայկական գործերի մասին կատարվածի մասին վկայելու համար:

Երբ 1909 թվականի ապրիլին եւ մայիսին Երիտթուրքերի կառավարությունը սկսեցին համակարգված ձեւով ոչնչացնել հայ ժողովրդին Ադանայի եւ Կիլիկիայի շրջաններում, Ֆրանսիան ներկա էր եւ փորձում էր օգնություն կազմակերպել ծովում:

Երբ 1915 թվականի սկզբին Երիտթուրքերի կառավարությունը վերջնական որոշում էր ընդունել համակարգված ձեւով ոչնչացնել հայ ժողովրդին Արեւմտյան Հայաստանում, Ֆրանսիան ներկա էր եւ Անտանտի Եռյակի պաշտոնական հայտարարությամբ նա ցանկանում էր դատապարտել մարդկության եւ քաղաքակրթության դեմ նոր հանցագործությունները, որ կատարվում էին Հայաստանում՝ հայերի դեմ:

Երբ Ֆրանսիան զինվորագրեց հայ լեգեոներներին, ովքեր փրկվել էին ցեղասպանությունից, Պաղեստինը Սիրիան եւ Կիլիկիան ազատագրելու համար, խաղաղ բնակչությանը պաշտպանելու նպատակով, 1920 թվականի օգոստոսի 4-ին, այն պահին, երբ հայտարարվեց Կիլիկիայի անկախությունը՝ Ֆրանսիան գտնվում էր ազատագրողների կողքին:

1920 թվականի օգոստոսի 19-ին Գեներալ Գուրոյը հայտարարեց. «Մեծահոգի Ֆրանսիան հպարտությամբ կհիշի, որ պատիվ է ունեցել վստահել հայորդիներին սվիններ, որոնք կիրառվել են խանդավառությամբ»: Ֆրանսիան իր դրոշն է խոնարհում ազատության համար զոհվածների առջեւ:

Երբ, որպես վերջին մարդասիրական միջամտություն, որ ցուցաբերվեց Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ, Ֆրանսիան 1920 թվականին, որպես Դաշնակից Պետության անդամ, ճանաչեց սկզբում դե ֆակտո, հետո դե յուրե Արեւմտյան Հայաստանը, որպես հայկական Պետություն: Ֆրանսիան Միջազգային խաղաղության դաշնագրի ստորագրությամբ պարտավորվում է մասնակցել Արեւմտյան Հայաստանի վերականգնման գործընթացին:

Երբ 1920 թվականի օգոստոսի 10-ին, Ֆրանսիան ստորագրեց լրացուցիչ դաշնագիր նոր Պետության հետ, վերահաստատում էր, որ հիմնական դաշնակից ուժերը, այդ թվում՝ Ֆրանսիան, Հայաստանը ճանաչում է, որպես անկախ, ինքնիշխան Պետություն, մտահոգությամբ ապահովել 93-րդ հովածի իրականացումը, Ֆրանսիան պարտավորվում է հնարավորին սահմաններում շտապ հրամանով հարգել իր ստորագրությունը Սեւրի դաշնագրում:

Սակայն, 1921 թվականի հոկտեմբերի 20-ին Ֆրանսիան «առատաձեռնորեն» կամայականորեն զիջեց Կիլիկիան եւ Տորուսի շրջանը քեմալիստներին՝ ստորագրելով Անգորայի համաձայնությունը (Լոզանի Դաշնագիրը դեռ գոյություն չուներ): Ֆրանսիան հրահրեց Մարաշի 18.000 եւ Հաջնի 15.000 հայերի կոտորածը: Այս ակտով Ֆրանսիան հրաժարվեց իր պարտականություններից, «հանձնեց գոգնոցը» եւ խայտառակեց սեփական բանակը:

Չնայած Միջազգային իրավունքի պահանջների՝ 1938-ական թվականներին նա կրկին Թուրքիային է տալիս Ալեքսանդրետի նահանգը եւ Անտիոքի շրջանը, ապահովելու համար այդ պետության աջակցությունը Գերմանիայի ու նրա դաշնակիցների դեմ, երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին: Այս ամենը հանգեցրեց հայերի թվի կտրուկ աճին Սիրիայում: Տարածաշրջանում կա 98.000 հայ:

Այդ ժամանակից ի վեր Կիլիկիան եւ Արեւմտյան Հայաստանը դե ֆակտո Թուրքիայի կողմից օկուպացված տարածքներ են: Սա է պատճառը, որ Թուրքիան չի կարող որեւէ պատրվակ գտնել օդային տարածքի խախտման դեպքով, քանի որ այդ տարածքները դե յուրե նրան չեն պատկանում:

Արեւմտյան Հայաստանի հայերը դատապարտում են ռուսական ռմբակոծչի ոչնչացումը թուրքական զինված ուժերի կողմից: Ռուսները ցանկանում են կասեցնել իսլամիստների ներխուժումը Քեսաբ:

Արմենակ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Նախագահ